Հաճախակի տրվող հարցեր


Հարց․ Ի՞նչ է ձեր առցանց խանութների հարթակը:

Պատասխան․ Մեր առցանց խանութների հարթակը համատեղում է աշխարհի լավագույն խանութների զեղչերն ու առաջարկները՝ հեշտացնելով ձեր օնլայն գնումների գործընթացը։


Հարց․ Ինչպե՞ս կարող եմ հաշիվ ստեղծել ձեր հարթակում:

Պատասխան․ Կայքում հաշիվ բացելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք ցուցադրում ենք առցանց խանութների լավագույն առաջարկները բոլորին՝ առանց գրանցվելու։ Երբ հետագայում գործարկենք անհատական առաջարկների տեխնոլոգիան, կայքում կտեղադրենք տեղեկությունը և քայլերը։


Հարց․ Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ նոր առաջարկների մասին առանց կայք այցելելու։

Պատասխան․ Էջի ներքևի հատվածում լրացրեք ձեր էլ-փոստը և կստանաք ծանուցումներ նոր զեղչերի ու լավագույն առաջարկների վերաբերյալ։


Հարց․ Ինչպե՞ս կարող եմ գնումներ կատարել ձեր հարթակում:

Պատասխան․ Գնումներ կատարելը հեշտ է: Պարզապես թերթեք խանութների կամ բաներների առկա ցանկերը և սեղմեք այն։ Դուք կտեղափոխվեք համապատասխան խանութի կայք և գրանցվելուց հետո կարող եք կատարել ձեր գնումները։


Հարց․ Վճարման ի՞նչ եղանակներ կան:

Պատասխան․ Վճարման տարբերակները կախված են տվյալ խանութի պայմաններից, որից գնում եք կատարում։ Հիմնականում մեր ներկայացրած խանութներում կարող եք վճարել բոլոր տեսակի վճարային քարտերով՝ VISA, MasterCard, Amex և այլն։


Հարց. Ինչպե՞ս կարող եմ ապահովել իմ գործարքների անվտանգությունը:

Պատասխան․ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում համացանցային անվտանգությանը: Մեր հարթակը ներկայացնում է խանութներ, որոնք փորձված են երկար տարիների ընթացքում և ողջ աշխարհում հայտնի են որպես հեղինակավոր վաճառողներ։


Հարց․ Ինչպե՞ս է իրականացվում առաքումը:

Պատասխան․ առաքման եղանակները կարող են տարբեր լինել՝ կախված վաճառողից: Յուրաքանչյուր վաճառող սահմանում է իր առաքման քաղաքականությունը և տարբերակները: Դուք կարող եք գտնել առաքման մասին տեղեկատվություն տվյալ խանութի կայքից, որից կատարում եք գնումը։ Եթե խանութը չի առաքում ապրանքը դեպի ձեր ցանկացած երկիր (օրինակ՝ Հայաստան), ապա կարող եք առաքումը կազմակերպել միջնորդ բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով՝ պատվիրելով առաքում դեպի արտասահմանյան պահեստներ, որտեղից միջնորդ կազմակերպությունը ինքը կառաքի դեպի ձեր ցանկացած երկիր կամ հասցե։


Հարց. Ի՞նչ անել, եթե գնման հետ կապված խնդիր առաջանա:

Պատասխան․ Եթե ձեր գնման հետ կապված որևէ խնդրի եք հանդիպում, մենք ձեզ խրախուսում ենք նախ ուղղակիորեն դիմել վաճառող կայքին՝ խնդիրը լուծելու համար: Մեր կողմից ընտրված ու ներկայացված բոլոր առցանց խանութներն ունեն շատ լավ աջակցման թիմեր, որոնք կլուծեն ձեր խնդիրը հնարավորինս արագ՝ հաշվի առնելով ձեր շահերը որպես հաճախորդ։


Հարց․ Կարո՞ղ եմ ապրանքներ վերադարձնել կամ փոխանակել:

Պատասխան․ Վերադարձի և փոխանակման քաղաքականությունը որոշվում է տվյալ առցանց խանութի կողմից: Գնումներ կատարելուց առաջ կարևոր է ստուգել առցանց խանութի և/կամ խանութում առանձին վաճառողի քաղաքականությունը: Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ, մի վարանեք դիմել վաճառողին պարզաբանումների համար: