Մեր Թիմը

Մենք այն թիմն ենք, որը կատարում է ամենօրյա հսկայական աշխատանք՝ քեզ համար մատչելի գնումների եզակի փորձառություն ապահովելու նպատակով:

Մեզանից յուրաքանչյուրը կուտակել է մեծ փորձ առցանց գնումների աշխարհում և իր անդադար ներդրումն ունի այս նախագծում։ Այս փորձն է հենց միավորել բոլորին՝ ստեղծելու w3save.com հարթակը, որպեսզի բոլորին հասանելի դառնան լավագույն գին-որակ առաջարկները, հատկապես եթե դրանք ինչ-որ ժամանակահատվածում առաջարկվում են առցանց խանութների կողմից ավելի ցածր գնով, քան սովորաբար։

Հարթակի ստեղծման պատմությունը

Հաշվի առնելով վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը, առցանց գնումների ծավալի տասնապատիկ մեծանալը, բոլորս մտածում էինք ինչ-որ կերպ արագացնել ու ավելի հասանելի դարձնել խանութների կայքերում գնումներ կատարելու ընթացքը։

Ի սկզբանե մեր ծրագրում չէր տեղավորվում հերթական առցանց խանութ ստեղծելու գաղափարը, որը կկրկնօրինակեր արդեն հազարավոր նմանատիպ նախագծերին և չէր առաջարկի գնելու որևէ եզակի ապրանք։

Իսկ, ավելի օգտակար չի՞ լինի, եթե առաջարկենք արդեն կայացած առցանց խանութների լավագույն առաջարկները։

Ահա այս հարցից էլ ծնվեց w3save.com-ը։

Ոգևորության հիմքը մարդկանց ժամանակը և գումարը խնայելն է, որն ակտիվ գնումներ կատարողների համար հավասար է ավել գումար աշխատելուն։ Անկեղծ լինենք — բոլորս էլ սիրում ենք զեղչված ապրանքներ գնել ու նման առաջարկների մասին առաջինը տեղեկանալ։ Իսկ այդպիսի առաջարկներ բոլոր առցանց խանութները հայտարարում են՝ անկախ բրենդից և գնորդների սեգմենտից։

Հետևաբար գաղափարն արդեն հաջողված է։